A
A
Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում «չար ոստիկանի» տարբերակը․ Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
ՄԱԿ-ի ԱԽ նիստի բանաձև ընդունել-չընդունելու հարցը ճնշման գործիք է Ադրբեջանի վրա, միջազգային կանոնակարգով և երրորդ երկրի տարածքում Ադրբեջան-ԼՂ հանդիպում կազմակերպելու համար, որի արդյունքում պետք է բացվեր ինչպես Լաչինի միջանցքը, այնպես էլ Աղդամի ճանապարհը։ Նման համաձայնության արդեն իսկ հասել էր ԱՄՆ-ը` Բոնոյի այցից և ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։
Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում <<չար ոստիկանի>> տարբերակը, որը նախատեսում է ոչ միայն կոշտ բանաձև, այլև ոչ դիվանագիտական գործիքակազմ։