Կազմվել են «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների հատուկ ցուցակներ. «Թաթոյան» հիմնադրամ
Աջակցիր «Ա1+»-ին
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ
կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:
Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը,
«Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են,
այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող
մարդկանց հատուկ ցուցակներ:
Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են
ադրբեջանական կեղծ անվանումներով։
Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց
փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի
Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ
որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է.
ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։
Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտյան Ադրբեջան»
տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։
Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել և շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։
Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին
փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։
Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց
ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որևէ առնչություն չունի
խաղաղության հետ և իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի
պայմաններում։
Թաթոյան հիմնադրամ