Մենք պետք է ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում․ Ֆրենկ Փալոնե
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։
«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, հատկապես՝ հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ խախտումներ կատարել Արցախում հայերի նկատմամբ: Մենք պետք է տեր կանգնենք մեր արժեքներին և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում»,- գրել է Փալոնեն X-ի իր էջում։
I've long opposed military assistance to Azerbaijan, especially now as Aliyev continues to violate international law and commit numerous human rights abuses against Armenians in Artsakh. We must stand by our values and get tougher if we hope to secure peace in the Caucasus. https://t.co/OO1UgCnjtJ
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 17, 2023