Բացել լրահոսը Փակել լրահոսը
01-1-1024x574
A A
Քաղաքականություն

Փաշինյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, նաև հանդիպել ագարակցիների հետ (տեսանյութ)

Շարունակում եմ այցը Սյունիքի մարզ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։

«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:

Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը:

Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»,- գրել է վարչապետը։