Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈՒ պահեստազորայինի լուսանկարը․ ՀԺ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն արդեն կեղծ քրեական գործ է հարուցել։ Նրան մեղադրում են «պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Ադրբեջանական կողմը պահեստազորայինին ներկայացնում է որպես դիվերսիոն խմբի անդամ։
«Քննությամբ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ օգոստոսի 16-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայկական զինված կազմավորումների անդամները և նրանց հետ համաձայնության եկած մի խումբ անձինք հրազենով և զինամթերքով ապօրինի հատել են ԱՀ պետական սահմանը՝ խախտել Ադրբեջանի հասարակական անվտանգությունը, թշնամություն հրահրել՝ մարդկանց առողջությանը, ինչպես նաև մեծ նշանակություն ունեցող գույքին վնաս պատճառելով, հրազենից կրակ են բացել Քալբաջարի շրջանի Իստիսու գյուղի տարածքում տեղակայված N զորամասի զինծառայողների ուղղությամբ՝ սպառնալով նրանց նկատմամբ ուժ կիրառել և ահաբեկչություն իրականացնել»,- ՀԺ-ի փոխանցմամբ հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Ադրբեջանը հրապարակել է նաև հայ պահեստազորայինի լուսանկարը։