A
A
Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՕդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան: