Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել. Սերժ Թանկյան
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն X սոցցանցի իր էջում անդրադարձել է Արցախի անկախության իրավունքի հարցի լուծմանը՝ նշելով, որ Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։
«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր մինչև 1918 թվականը և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին։ Այսպիսով, Արցախն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,- գրել է Թանկյանը։
Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է. «Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական տարածաշրջան։ Դա ինքնավար մարզ էր, որը գտնվում էր ռուսական հեգեմոնիայի տակ, մինչև Ստալինը որոշեց այն հանձնել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Դա ոչ մի իրավական նշանակություն չունի»։
This is extremely important in dealing with the issue of Artsakh’s right to independence. It was never a separatist region of Azerbaijan. It was an autonomous oblast from under Russian hegemony till Stalin decided to cede it to Azerbaijan SSR. There is no legal relevance to that
— Serj Tankian-#StopArtsakhBlockade (@serjtankian) August 13, 2023