«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է․ տեղի է ունեցել կուսակցության դրամահավաք-միջոցառումը
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։Շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մասնակիցներին, ովքեր անշահախնդիր կերպով իրենց ներդրումն ունեցան առաջիկա քաղաքային ընտրություններում պատշաճ հանդես գալու և հաջողելու գործում:
Հաղորդագրությանը կից ուղարկում ենք քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամության թեկնածուների լուսանկարը:
Այդ մասին հայտնում են կուսակցությունից։