ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- գրել է Բադալյանը:
As we value @ICRC humanitarian role in #NagornoKarabakh, we stress: its continuous obstruction by AZ &abduction of patient under its protection is unacceptable &should be condemned. Over 1760 persons are deprived of medical treatment, many 1000s lack medicine. #OpenLachinCorridor https://t.co/qyElIjZHrO
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 8, 2023