A
A
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերիս համար․ Ադամս
Աջակցիր «Ա1+»-ին«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։
«Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Եվ ես կշարունակեմ գրել Twitter-ում»,- իր միկրոբլոգում գրել է Ադամսը։
Դոկտոր Ադամսը նախկինում աշխատել է կառավարությունների եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Արեւելյան Թիմորում, Ռուանդայում եւ այլուր: Նա նաեւ հակաապարտեիդյան միջազգային շարժման եւ Հարավաֆրիկյան Հանրապետության Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախկին անդամ է: