Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀԿ
A A
Քաղաքականություն

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ,  կալանավայրում գտնվող  Արմեն Աշոտյանը հայտարարել է,որ ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․

«Ես չեմ պատրաստվում որեւէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաեւ իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- հայտարարել է Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը լինելու է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն։