Բացել լրահոսը Փակել լրահոսը
363930440_240935105437714_4422746950794346737_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ նույն «մեղադրանքի» կրող ու «ձերբակալման» ենթակա անձ է․ «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամի ֆբ-յան էջում կարդում ենք․

«Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու:
 
Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով:
 
Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից:
 
Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաղցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում»: