Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում․ Տ․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆբ-ի իր էջում գել է․
 
«Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումը Հայաստանն Արցախին կապող միջանցքում ենթադրում էր ոչ միայն ցանկացած պահի այդտեղով շարժերի դադարեցում, այլ մարդկանց առևանգումներ:
 
Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում, միջազգային հետախուզումներ հայտարարում, առավել ևս` անցակետում անձանց նույնականացում իրականացնում:
 
Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:
 
Ըստ այդմ` ադրբեջանական նախաձեռնություններն ու քայլերը ելնելու են այդ մոտեցումից և նրանց տեսանկյունից` չկա հայ, չկա խնդիր:
 
Իշխանության հռչակած` «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսի դառը հետևանքներն անըննդհատ ուղեկցելու են մեզ քան սրանք կան ու գործի դրված ծանր պրոցեսները չեն կանգնեցվել»: