Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նատալյա Ռոտենբերգ
A A
Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններում «ՈՒժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նատալյա Ռոտենբերգը

 

«ՈՒժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում ասվումէ . 

«Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է  խորացնում  առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը:

Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:

«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ  ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ  է լծվել պետության կերտման գործին: