A
A
Մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի․ Մեթյու Միլլեր
Աջակցիր «Ա1+»-ին
ԱՄՆ-ը շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։
Լրատվամիջոցը դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է վերաբերում Արցախում տիրող իրավիճակին։