Բացել լրահոսը Փակել լրահոսը
361864589_226542060341904_5724146907088530150_n
A A
Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին

 

 
Հուլիսի 19-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյուների միջև ագռավ է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները եռածունկ սանդուղքի օգնությամբ թռչունին դուրս են բերել արգելափակումից: