Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 3-րդն է Իսպանիայի միջազգային մրցաշարում

 

Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը մրցանակային 3-րդ տեղը գրավեց Իսպանիայի Բարբերա դել Վայես քաղաքում անցկացվող ավանդական մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Կարեն Գրիգորյանը ճանաչվել է 3-րդը:

Մրցաշարի հաղթող է դարձել պերուացի միջազգային վարպետ Սեբաստիան Էսկալանտեն, որը մեր շախմատիստից կես միավոր շատ է վստակել և լրացուցիչ ցուցանիշով առաջ է անցել կոլումբիացի գրոսմայստեր Ալեքսանդր Կուարտասից: