Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրամիություն--_0 (1)
A A
Պաշտոնական

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը․ ԵՄ խոսնակ

ԵՄ խոսնակի հայտարարությունը Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ․

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան:

Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա:

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով։