Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան (2)
A A
Քաղաքականություն

«Արցախում ստեղծված հակամարդկային իրավիճակը միտված է՝ բնակչությանը ստիպելու հեռանալ իրենց բնակավայրերից». Թաթոյան

Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում ենք ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» ուսանողների հետ: Այս այդ մասին գրում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:


«Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին: Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման մեջ է:

Արցախում բացակայում են ապրելու համար անհրաժեշտ տարրական միջոցնեը` սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք: Լրջագույն խնդիրներ կան կապված հոսանքի և խմելու ջրի հետ: բուժանձնակազմը զրկված է վիրահատելու հնարավորությունից, և այս ամենն ուղեկցվում է պարբերաբար հնաչող կրակոցներով և սպառնալիքներով:

Այս հակամարդկային իրավիճակը միտված է բնակչությանը ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է»,- գրել է Թաթոյանը: