Բացել լրահոսը Փակել լրահոսը
պուտին-էրդողան
A A
Քաղաքականություն

Օգոստոսին նախատեսվում է Պուտինի այցը Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օգոստոսին սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Էրդողանն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա պարոն Պուտինի այցը Թուրքիա, մենք կրկին կկարողանանք քննարկել ռազմագերիների փոխանակման թեման», - ասել Է Էրդողանը։