ԵԽ բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Այցը հնարավորություն էր տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն և մարդասիրական լուրջ հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Չի կարելի հերքել, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։ Ադրբեջանը պետք է ապահովի ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով ՝ կատարելով նաև Միջազգային դատարանի և ՄԻԵԴ վճիռները ու ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված նոր բանաձևը»,- գրել է Խաչատրյանը։
Council of Europe High-level delegation visited starting point of #LachinCorridor, blocked for 7 months.
— Arman Khachatryan (@armkhach) July 7, 2023
Visit was an opportunity to have a better understanding of situation on the ground, with its serious human rights & humanitarian consequences for people of #NagornoKarabakh pic.twitter.com/0Hy7Qah2ri