Լիոնել Մեսին 60 մլն դոլար աշխատավարձ կստանա «Ինտեր Մայամիում»
Աջակցիր «Ա1+»-ին«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին տարեկան կվաստակի մոտ 50-60 միլիոն դոլար: Այդ մասին Flashscore-ին հայտնել է ակումբի համասեփականատեր Խորխե Մասը:
«Ես դրա վրա ծախսել եմ երեք տարի, մեկուկես տարի շատ ինտենսիվ: Բազմաթիվ խոսակցություններ են եղել Մեսիի հոր և գործակալի հետ։ Դեյվիդը (Բեքհեմ) Լեոյի հետ խոսել է միայն ֆուտբոլային թեմաներով, քանի որ նա նախկին ֆուտբոլիստ է։ Ես չէի ուզում, որ նա ճնշման տակ լինի։ Մենք խոսել ենք Բարսելոնայում, Մայամիում, Ռոսարիոյում, Դոհայում։ Ես ամբողջ աշխարհի առաջնությունն անցկացրել եմ Քաթարում՝ դիտելով Արգենտինային: Apple-ի հետ պայմանագիրը շատ կարևոր էր գործարքը կնքելու համար», - ասել է Խորխե Մասը:
Նշենք, որ հունիսի 30-ին «ՊՍԺ»-ի հետ պայմանագրի ավարտից հետո Մեսին դարձել է այժմ «Ինտեր Մայամիի» խաղացող: Արգենտինացի ֆուտբոլիստն իր պայմանագրի շրջանակներում նաև բաժնետոմսեր կստանա Apple և Adidas ընկերություններից: