
Սպանություն Արմավիրի մարզում գործող կարաոկե-դիսկո ակումբներից մեկում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, գրում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, մեկն էլ մահացել է։
Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քարակերտ գյուղից։
Պարզվում է նաև, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կառաոկե դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ու այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին, ովքեր էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանության ծառայողները ճշտել են, թե որտեղ են գտնվում Զոհրաբ Բ․-ն ու Վալեր Ս․-ն և տաք հետքերով հայտնաբերել են նրանց ու տեղափոխել Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ բացահայտվել է իրականությունը։
Կասկածյալները Ոստիկանության Արմավիրի բաժնից ներկայացվել են քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։