A
A
Հրշեջները մարել են Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին բռնկված հրդեհը
Աջակցիր «Ա1+»-ինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 2-ին, ժամը 13։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի 5-րդ փողոցի վերջնամասում նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է կուտակած աղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել է կուտակած աղբ (մոտ 12 խմ):