Բացել լրահոսը Փակել լրահոսը
1114558
A A
Հասարակություն

Նոր Գեղիում երկու անասնագոմերի տանիքներ են այրվել

 Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի Արմիկ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքներում (ընդհանուր մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը: