Բացել լրահոսը Փակել լրահոսը
348649736_242127875264636_7950655036837190731_n
A A
Հասարակություն

Քաղաքացիները ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զինամթերք․ ՊՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թ-ի առաջին հինգ ամիսների ընթացքում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում տարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքացիները ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, սվին-դանակներ և այլն: Հայտնում է ՊՆ-ն։
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ:
 
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: