Բացել լրահոսը Փակել լրահոսը
11228099_1175111949182216_2086182758852656056_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմում տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։