A
A
Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, սկսվել է երկկողմ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։