Բացել լրահոսը Փակել լրահոսը
1875490856_0_0_3072_1728_1920x0_80_0_0_dfab61cb1388d1aa2a3f1e78ddb90e50
A A
Քաղաքականություն

Պրիգոժինը հայտարարել է, որ հետ են շրջում շարասյուները

«Վագներ»-ի ներկայացուցիչները շրջում են հետ իրենց շարասյուները և վերադառնում ճամբարներ, հայտնում է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում, գրում է Ria.ru-ն։

«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը որ կարող է ռուսական արյուն թափվել, մենք շրջում ենք շարասյուները և հակառակ ուղղությամբ՝ պլանի համաձայն, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։