Բացել լրահոսը Փակել լրահոսը
d448f1ee91086842222b94272fe75ef0
A A
Քաղաքականություն

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը ՌԴ տարածքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

«Սեղանին կա հանգուցալուծման հստակ ծրագիր, որը ենթադրում է նաև անվտանգության երաշխիքներ «Վագների» համար»,- ասված է հաղորդագրության մեջ։