Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ի ուղիղ եթերում անդրադարձել է Սիրիայի, Եգիպտոսյի Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականությանը, այն դեպքում երբ պաշտոնական Անկարան ներկայումս այդ երկրների հետ գտնվում է կարգավորման գործընթացի մեջ, գրում է Ermenihaber.am-ը։
«Մեր նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա, այստեղ էր Եգիպտոսի ներկայացուցիչը, Ծոցի երկրների․․․ Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների (որոնց հետ քաղաքական խնդիր ունենք) ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա։
«Մեզնից չբխող պատճառներով լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։ Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»։