A
A
Բլինքենն ու Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում մեկնարկած Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ ի թիվս մի շարք հարցերի, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը ։
Բացի այդ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչպես նաև հացահատիկի միջանցքի խնդիրը։