Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evrogavat
A A
Սպորտ

Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները նաև ՉԼ և ԿԼ որակավորման 2-րդ փուլում

ՈւԵՖԱ-ի նստավայրում այսօր կայացել են նաև Չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունները։

Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» եթե կարողանա հաղթահարել առաջին փուլի մրցակցին՝ բոսնիական «Զրինսկիին», ապա 2-րդ փուլում կհանդիպի «Սլովան» - «Շրիֆթ» Սլովակիա-Լյուքսեմբուրգ զույգի հաղթողի հետ։ Իսկ ահա պարտվելու դեպքում «Ուրարտուն» կտեղափոխվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Ֆարուլ Կոնտանցա» - «Շերիֆ» ռումինա-մոլդովական զույգի պարտվողի հետ։

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում հանդիպելու է էստոնական «Նարվա-Տրանսի» հետ։ Հաջողության դեպքում 2-րդ փուլում մեր թիմը կմրցի շվեդական «Կալմարի» հետ։

Հայաստանի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» նույն մրցաշարի 2-րդ փուլում կխաղա հունական «Արիսի» հետ, եթե 1-ինում պայքարից դուրս բերի ալբանական «էգնատիային»։

«Ալաշկերտը» Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատա» թիմի արգելքը հաղթահարելու դեպքում, որակավորման 2-րդ փուլում կհյուրընկալի արդեն հունգարական «Դեբրեցենին»։

ՉԼ և ԿԼ որակավորման 2-րդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 25-27-ը և օգոստոսի 1-3-ը։