Այդ ամենի մեջ Փաշինյանի պատասխանատվությունը հսկայական է․ Հ․Խուրշուդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նիկոլ Փաշինյանը հիմա դիմադրում է, որ ապաշրջափակվող ճանապարհների վրա ռուսների վերահսկողությունը չլինի, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Դա ողջունելի է, որովհետև մյուս բոլոր կետերը մեր դեմ են շրջանցված, գոնե այդ մի կետը մեր օգտին շրջանցվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա կարծիքով՝ Ն․Փաշինյանը փորձում է շրջանցել հայտարարության 9-րդ կետը, որի համաձայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վրա վերահսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Անդրադառնալով կարծիքներին, թե Ն․Փաշինյանը 44 օրյա պատերազմի համար մեղադրում է բոլորին՝ բացի իրենից, ասում է․ «Ինձ համար ակնհայտ է, որ նրա պատասխանատվությունն հսկայական է, քանի որ ինքը երկրի ղեկավարն է։ Բայց նաև ակնհայտ է, որ անցած տարիների ապիկար կառավարումը դրա ամենակարևոր պատճառներից մեկն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում։