Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը մտահոգիչ է․ ECRI
ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը (ECRI ) կիսում է այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները Ադրբեջանի հասարակության մեջ ատելության լեզվի օգտագործման վերաբերյալ:
Ըստ հրապարակված զեկույցի՝ մասնավորապես անհանգստացնող են ամենաբարձր մակարդակով, քաղաքական ու հանրային գործիչների հայտարարություններում, ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։
Ընդհանրապես՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը արձանագրել է Ադրբեջանում առաջընթաց՝ ընդգծելով, սակայն, պետք է պայքարել բորբոքային հռետորաբանության և ատելության խոսքի դեմ։