Բացել լրահոսը Փակել լրահոսը
347592516_648141547332017_313093066233684878_n
A A
Պաշտոնական

Ասկերանի շրջանում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել

Հունիսի 18-ին ժամը 16:00-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի երկու բնակելի տների առաջին հարկերը լցվել են անձրևաջրով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ։
 
Ժամը 16:24-ին գրանցված մեկ այլ կանչի համաձայն, անձրևաջրով է լցվել նաև Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի բնակելի տներից մեկի առաջին հարկը։
 
Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը և բնակելի տներում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ։