A
A
Վթարի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 18-ին, ժամը 16։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան բռնկվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա երկաթե արգելապատնեշին և բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է ավտոմեքենան։