Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 12–ին. Աշոտյանը տեղափոխվեց դատապարտյալների պահման վայր (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ 12:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 Փաստաբանը նշեց, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն  ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել: