Բացել լրահոսը Փակել լրահոսը
347288826_585769583741978_7065273796766807532_n
A A
Պաշտոնական

Անահիտ Մանասյանը տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։

Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։

Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։