Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-vE4GlJQk4F
A A
Պաշտոնական

Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են

Հունիսի 14-ին, ժամը 09։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակահարվել են․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:
 
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: