Կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը, որի ժամանակ զեկուցվել է Երևանում կատարվող աշխատանքների և դրանց արդյունավետության մասին։
Նախորդ նիստերից մեկում հանձնարարական էր տրվել իրականացնել ծառայողական քննություն Երևանում ծառահատման դեպքի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել։
Այսօրվա նիստի ժամանակ զեկուցվեց, որ «Կանաչապատման» արագ արձագանքման խմբում ներգրավված ստորաբաժանումների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Սայաթ-Նովա 27 հասցեում իրականցված ծառահատման դեպքին, դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին․
«Պարոն Բեգոյան , կգնաք ու նույն ծառերից նույն տեղում կտնկեք»։
Արմեն Բեգոյան էլ, հակադարձելով, նշեց, որ «Կանաչապատում» կենտրոն վարչական շրջանի պատասխանատուի տվյալ խմբում չի եղել և «Կանաչապատման» մեղավորություն չունի։