A
A
Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել. այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հունիսի 11-ի տեղեկագրում:
«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով», -նշվում է հաղորդագրության մեջ։