Բացել լրահոսը Փակել լրահոսը
182429
A A
Հասարակություն

Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է

«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի առաջին հնգօրյակում Ստեփանակերտում ամենավաճառված գրքերի հնգյակը:

Առաջին հորիզոնականում Աստվածաշունչն է՝ Հին ու Նոր Կտակարանները:

Երկրորդ տեղում Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպն է:

Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպը ներառում է Հարրի Փոթերի պայքարը Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում: Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենածավալուն գիրքն է։

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» նվաճել է մի շարք մրցանակներ՝ ներառյալ այն, որ այն համարվել է 2003 թվականին Ամերիկյան գրադարանի միության ամենալավ գիրքը երիտասարդների համար։ Գրքի հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ:

Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» վեպն է, որը պատմում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին, ով տան ծառայի որդին է:

Նրանք ծնված օրվանից անբաժան են եղել և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին անցկացրել։ Մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստելով Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Այդ դեպքերի հիշողությունները և խղճի խայթը շարունակում են հետապնդել նրան գրեթե երկու տասնամյակ։

Չորրորդ հորիզոնականում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունն է։ Այն պատմում է տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆենի մասին, ով այցելում է առողջարանում բուժվող երբեմնի գործընկերոջը։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Նա օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆենի հետ։ Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ մի կերպ փրկվելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտի հետևանքով։

Ստեփանակերտի գրախանութներում ամենափնտրված գրքերի հինգերորդ հորիզոնականում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների ժողովածու»-ն: