Բացել լրահոսը Փակել լրահոսը
նպաստ
A A
Հասարակություն

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է երեխայի նպաստի իրավունքը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը թոռան համար նշանակված նպաստի իրավունքը վերականգնելու հարցով։
՛
✅ Ըստ դիմումատուի՝ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստը որպես օրինական ներկայացուցիչ ստացել է երեխայի հայրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ներկայում բնակվում է արտերկրում, արդեն 1 տարի է այդ գումարը լիազորագրով ստանում է ինքը։ Լիազորագրի ժամկետը լրանալու պատճառով նպաստի վճարումը դադարեցվել է, իսկ վերսկսելու համար անհրաժեշտ է, որ երեխայի հայրն անձամբ ներկայանա համապատասխան մարմին, ինչը երկրում չգտնվելու հիմքով անհնար է։
 
✅ Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, ուսումնասիրվել են հնարավոր բոլոր տարբերակները խնդրի կարգավորման նպատակով։
 
Արդյունքում, նպաստի վճարումը վերսկսվել է երեխայի դիմումի հիման վրա։