Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Պաշտոնական

11-ամյա տղային հրել գցել է գետնին, այնուհետև գրպանից վերցրել է 4000 դրամը

Հունիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։


Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ ժամը 17.10-ի սահմաններում Սևան քաղաքի նախկին կիսաքանդ մշակույթի պալատի շենքում մի երիտասարդ 11-ամյա տղային հրել գցել է գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև գրպանից վերցրել է 4000 դրամը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սևան քաղաքի 31-ամյա բնակիչը Չարենցի փողոցի իր տանը հայտնաբերվել,
ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: