Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաղաղապահ
A A
Քաղաքականություն

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 28 անձ տեղափոխվել է Արցախից ՀՀ, 27-ը՝ ՀՀ–ից Արցախ

Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցությամբ, 28 անձինք տեղափոխվել են Արցախից Հայաստան, իսկ 27-ը՝ Հայաստանից Արցախ: Այս մասին հաղորդում են Արցախի Տեղեկատվական շտաբից:

«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառյալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիավորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարյուրավոր այլ անձինք Արցախում եւ Հայաստանում սպասում են իրենց հնարավորությանը՝ չհաշված ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղություններով երթեւեկելու կարիք ունեցող հազարավոր անձանց»,- նշվում է հաղորդագրության մեջ: