Բացել լրահոսը Փակել լրահոսը
1112354
A A
Քաղաքականություն

Ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հանդիպումը տևեց մոտ 1 ու կես ժամ:

Հանդիպումն անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:

 

Հունիսի 1-ի առավոտյան «Միմի» ամրոցում մեկնարկել էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը: Այս տարի գագաթնաժողովին հրավիրել էին 47 երկրների ղեկավարներ: