Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Արթուր Ալեքսանյանը երեխաների պաշտպանության օրը խորոված արեց երեխաների համար (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր այցելեց «Օրրան» բարեգործական ՀԿ գրասենյակ։

Անվանի ըմբիշը ոչ միայն մասնակցեց երեխաների համար կազմակերպված ճաշկերույթին, այլև անձամբ խորովեց համբուրգերների կոտլետները։

«Օրրան» բարեգործական ՀԿ տնօրեն Արմինե Հովհաննիսյանն այսօրվա կապակցությամբ «Ա1+»-ին ասաց, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամից հետո Արթուր Ալեքսանյանն երկրորդ անվանի մարզիկն է, որը մասնակցեց «Օրրանի» երեխաների հյուրասիրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։