Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հունիսի 1-ը շրջափակված Արցախում (տեսանյութ)

Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: Առաջին անգամ նշվել է 1950թ֊ին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990թ֊ին։ Արցախի պետական տոնացույցում օրն իր պատվավոր տեղն ունի: Հունիսի 1-ն Արցախում նշվում է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:

Ամեն տարվա պես՝ այն բազմագույն ու աշխույժ միջոցառումներով կհիշվի նաև այս տարի: Հակառակ շարունակվող շրջափակման պարտադրած դժվարություններին՝ ավագներն ամեն ինչ արել են, որ փոքրիկների համար օրն անմոռանալի դառնա: