Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+elina 1.06.
A A
Սպորտ

Էլինա Ավանեսյանը 5-րդ հաղթանակը տարավ «Ռոլան Գարոսում». թենիս

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշավը «Ռոլան Գարոսի» մրցաշարում։

Աշխարհի 134-րդ ռակետը 2-րդ փուլի խաղում 6:0, 7:5 հաշվով առավելության է հասել ֆրանսուհի Լեոլի Ժանժանի նկատմամբ: Այդպիսով, 20-ամյա թենիսիստուհին տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը Փարիզի կորտերում: Հիշեցնենք, որ նա մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր իր բոլոր երեք մրցակիցներին:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/16 եզրափակիչ փուլում ԷլինաԱվանեսյանը կհանդիպի դանիացի Կլարա Տաուսոնի հետ (աշխարհի 127-րդ ռակետ)։

Նշենք, որ տղամարդկանց մրցաշարում 1/16 եզրափակիչ է մտել նաև ռուսաստանահայ թենիսիստ Կարեն Խաչանովը: